05.06.2019

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է,խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշեսի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են  արքային՝Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

2. Գտիր և ընդգծիր երկու դերբայական դարձված։

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։

Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և  վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։

3. Գտիր որոշչի երեք օրինակ և ընդգծիր իր որոշյալի հետ։

մեծաքանակ զորքերով

այպանելի գծերը

խորամանկ դիվանագետ

Ընդգծիր երեք բաղադրյալ ստորոգյալ։

ուխտադրուժ էր

արնախում էր

լեփ-լեցուն էր

Գտիր և ընդգծիր հատկացուցիչները։

իր զորքերով

զորքերի մնացորդներով

նրա հաջորդներին

6. Բառարանից գտիր այպանելի, ճողոպրել, վեհանձնություն բառերի բացատրությունը։

այպանելի – պախարակելի, ամոթալի

ճողոպրել – մազապուրծ լինել, հազիվ ազատվել

վեհանձնություն – մեծահոգություն, ասպետականություն

7. Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։  նախադասության ստորոգյալները ձևաբանական վերլուծյության ենթարկիր (ինչ խոսքի մաս են, ինչ հատկանիշներ ունեն)։

լիներ – դիմավոր բայ, ըղձական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, չեզոք բայ

կհասցներ — դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, ներգործական բայ, ածանցավոր (ցն)

կջախջախեր — դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, ներգործական բայ

8. Այդ, մի, ամբողջ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

այդ – ցուցական դերանուն

մի – անորոշ դերանուն

ամբողջ – որոշյալ դերանուն

Թողնել մեկնաբանություն