Գրավոր մեկնաբանի՛ր քառյակը:/6 նախադասություն/:

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

Գրավոր մեկնաբանի՛ր քառյակը:/6 նախադասություն/:
Մարդը ապրում է, ամեն անգամ նա փոփոխական է: Մեկ ուրախ, մեկ տխուր և այլն: Օրերը անցնում են և անցածը, կարծես հիմք է ծառայում գալիքի հար: Այսպես անցնում են օրերը իրար ետևից, կարծես նման, բայց տարբերվում են: Կյանքը այսպես թռչում, անցնում է: Մարդը մնում էայնպիսին ինչպիսին իր բնավորությունն էր անցյալում:

Քո ընտրությամբ կարդա Թումանյանի պատմվածքներից մեկը: Համառոտ ներկայացրու և վերլուծիր բլոգումդ:

Մայրը
Մի գարնան երեկո մի դպք էր պատահել, որը երեխաները չէին մոռանում: Իրենց տան սրահի առաստաղին ծիծեռնակը բույն էր շինել, գարնանը ձու էր ածել և ձագեր ունեցել: Եվ երբ մայր ծիծեռնակը կեր էր բերել, ձագերից ամենասովածը դուրս էր պրծել և ցած ընկել: Այդ տան կատուն բռնել եր ձագին: Մայր ծիծեռնակը բարձր ճչալով հարձակվել էր կատվի վրա, բայց ձագին չեր փրկել: Մայր ծիծեռնակը թռել էր ծառի ճյուղին, լռել և քարի նման ցած ընկել: Նա մեռել էր: Երեխաները հասկացել էին, որ ծիծեռնակի մայրն էլ է մայր, սիրտն էլ է սիրտ, ինչպես մարդունը:

լինք Թումանյանի պատմվածք Մայրը

https://hy.wikisource.org/wiki/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8

 

Իմ կարծիքը Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը գրել է բանաստեղծություններ պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ: Գրել է նայև հեքիաթներ, ակնարկներ: Կատարել է մի շարք թարքմանություններ: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Բեմադրվել են օպերաներ (Անուշ) և (Ալմաստ), որոնք հիմնվել են Թումանյանի ստեղծագործությունների վրա: Հովհաննես Թումանյանը համարվում է հայ մեծագույն գրող ու բանաստեղծ: Նա տարբերվում է մյուս գրողներից, իմ կարծիքով, իր գրելաոճով, ժողովրդին հասկանալի լեզվով: Նա իր ստեղծագործությունների մեջ օգտագործել է բառբառային բառեր: Ես սիրում եմ Հովհաննես Թումանյանի բոլոր ստեղծագործությունները, նամանավանդ հեքիաթները:

Թագավորն ու չարչին

Շահ- Աբաս արքան չառչու կերպարանքով, իբրև վաճառական անցնում էր փողոցից փողոց: Նրան հետաքրքրում էր ժողովրդի կարծիքը իր մասին: Չարչուն մոտենում է մի հայ գաղթական կին, որ ասեղ գնի: Բայց ասեղը թանկ է լինում.
— Վո ՛ւյ, թանկ է խիստ…
— Է ՛, մի ՜ խոսիր, քուրի ՜կ, էդպես,
Շահի կյանքը թե կըսիրես:
Գաղթական կին անիշում է շահին իրենց տեղահան անելու համար: Շահ- Աբասը զարմանում է, որովհետև իր կարծիքով ինքը լավություն էր արել և բացատրություն է պահանջում: Պանդուխտ հայերը հավաքվում էն չարչու շուրջը և անիծում շահին: Շահ- Աբասը բարկանում է և ձեռքի մահակով հարվածում մի ծեր գաղթականի: Բանաստեղծը գրում է,- Սուտ էր: Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր…

լինք Թագավորն ու չարչին

http://www.toumanian.am/toumanian/html/stegts/poem_legend/tagavornucharchin.html

ՙՙԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ՚՚ Պոեմի բովանդակությունը գրավոր ներկայացնել 8-9 նախադասությամբ:

Թմկաբերդում ապրում էր քաջ Թաթուլը իր գեղեցիկ կնոջ հետ: Պարսիկ Նադիր շահը, ոչ մի կերպ չէր կարողանում գրավել Թաթուլի ամրոցը: Լսելով գեղեցկուհու մասին, դիմում է խաբեության: Իր աշուղին ուղարկուն է Թմկա տիրուհու մոտ: Տիրուհին հավատալով աշուղի սուտ խոստումներին, դիմում է դավաճանության: Ամրոցում կեր ու խում է կազմակերպում և բոլորին գինով հարբեցնում: Գիշերով բացում է ամրոցի դարբասները ու շահի զորքին ներս թողնում: Բայց դավաճանության համար շահը, ոչ թե պարգեվատրում, այլ պատժում է: Թմփկա չքնաղ տիրուհուն դահիճները ժայռից նետում էն ցած:

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ լինք

http://www.hye-books.com/HT01/c120.html

 

Գրավոր ներկայացրու քո կարծիքը առցանց ուսուցման վերաբերյալ: Ինչքանո՞վ էր լավ, ի՞նչ կցանկանայիր փոխել: /8նախադասություն, տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ/:

Լավ էր, քանի որ բոլոր դասերը հանգիստ կատարում էինք: Կարողանում էինք մտքերը հավաքել և գրել: Ունենում էինք հանգիստ, որ հետո թարմ ուղեղով շարնակենք աշխատել: Միայն մի փոքր սովորականից շատ էր առաջադրանքները: Որի պատճառով մի փոքր երկար էինք աշխատում: Բայց դա չէր խանգառում, քանի որ դպրոց չէինք հաճախում և ժամանակ շատ ունեինք: Այսպիսով, մեր կարծիքով առցանց աշխատանքները մեզ շատ օգնեցին հանգստյան օրերին դասերի պատրաստմանը: