Հոգևոր մշակույթ: Դիցարանը:

Հին հայերը սկզբում եղել են բնապաշտ: Նրանք պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների: Հին հայկական դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում: Հին հայերը դարձել են բազմաստված` հեթանոս, այսինքն` պաշտել են տարբեր աստվածների: ☆ գլխավոր աստվածը եղել է Հայկը: Հին հայաստանում լայն տարածում է ունեցել Արայի բնության, երկրագործության աստված էր: Նա մեռնող և հարություն առնող աստված է, որ ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը` հարություն առնում:Նա կյանքի խորհրդանիշն է: Ամենասիրված աստվաժներից է եղել Վահագնը: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, բազմիցս Հայոց աշխարհը փրկել էր արհարվիրքներից:

Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը , որը համաշխարհային պոեզիայի գոհարներից է:

Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, որ ծնվում է բնության 4 տարրերի օդի, հողի, ջրի, կրակի և բուսական աշխարհի միասնությունից:

Որպես գերագույն աստված Հայկին փոխարինում է Արամազդը, նա համարվում է բոլոր աստվածների հայրը:

Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր, նա մայրության, պտղաբերության դիցուհին էր:

Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի:

Գրականություն

Գրականություն

«Կանաչ դաշտը» պատմվածքի շուրջ սովորողների էսսեների ընթերցում։
Կարդում ենք վրացական գրականություն. Էռլոմ Ախվլեդիանի. Վանոն և Նիկոն
Մանրապատումներում այլաբանությունը։ Սովորողների մեկնաբանություններն ու ընդհանրացումները։ Վերացարկում ըստ կարդացած մանրապատումների։

Վանոն, Նիկոն և որսորդությունը

Այս պատմվածքի ասելիքն այն է, որ չնայած Վանոն գիտեր, որ նա թռչուն չէ, սակայն նա ենթագիտակցորեն ենթարկվեց Նիկոյի այդ պատրադրանքին, կորցրեց իր եսը ու որպես Վանո նա մահացավ:

Վանոն և յոթ Նիկո

Այս պատմվածքը ուզում է ասել, որ մարդ պետք է ազատ լինի ամեն ինչից: Նա չպետք է կախված լինի որևէ մեկից: Ինչքան էլ մարդիկ ցանկանան ենթարկեցնել իրեն որևէ մեկին, միևնույն է նա ձգտելու ազատության:

ՀՀ տնտեսություն

Ես ընտրել եմ՝ սննդի արտադրությունը:

ՀՀ բնակչությունը

Համեմատել ՀՀ-ի և նշված երկրների որևէ մեկի սեռատարիքային բուրգերը՝ ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:

Համեմատեցի Չինաստանի և Հայաստանի սեռատարիքային բուրգերը: Չինաստանի և Հայաստանի սեռատարիքային բուրգերը նման են իրար: Չինաստանումսեռատարիքային կազմը մոտավորապես հավասար է: Չինաստանի և Հայաստանի մինչև 29-ը տարեկանները գերակշռում են քան 59-ից հետո։

2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի սեռատարիքային բուրգերը՝  ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:

 Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:

3. Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփության դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

viber-image

4.Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփության դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:

viber-image-2019-02-12-19.07.24.jpg

5.ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

ՀՀ մարզերի բնակչությունը

6.Համեմատել աշխարհի ու ՀՀ բնակչության բնական աճի տեմպերը վեջին 200 տարում

Հայաստանի բնակչությունը վերջին 200 տարում աճել է 2857107-ով, իսկ աշխարհինը՝ 8 միլիարդով։

7.Համեմատել աշխարհի և ՀՀ բնակչությունն տարիքային կազմերի փոփոխությունները վերջին 200 տարում:

Ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում տղաների ծնելիության թիվը ավելի մեծ է քան աղջիկներինը։ ՀՀ-ում 60-70 տարեկանից մարդկանց թիվը նվազում է։

ՀՀ աշխարհագրական դիրքը

1.Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Հայաստան-Վրաստան-118կմ
Հայաստան-Ադրբեջան-245կմ
Հայաստան-Իրան-830կմ
Հայաստան-Թուրքիա-826կմ
Հայաստան-Ռուսաստան-4191կմ

2.Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Հայաստան-Սև ծով-978կմ
Հայաստան- Միջերկրական ծով-1877կմ
Հայաստան- Կասպից ծով-467կմ
Հայաստան- Պարսից ծոց-681կմ

3.Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ սահմանակից երկրներն են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Հայաստանի կլիմայաստեղծ գործնները բազմազան են: Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է առևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա։  Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար,ցինկ, պղինձ և ոսկի:Տեղական գլխավոր էնէրգոռեսուրսը հիդրոէլէեկտրականությունն է: ՀՀ ունի բարեդրացիական հարաբերություններ աշխարհի մոտ բոլոր երկրների հետ: Հայաստանում առկա է կայուն քաղաքական իշխանություն: Հայաստանը ունի շատ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր, համաձայնագրեր: Մեր ռազմական գործընկերն է համարվում Ռուսաստանը: Հայաստանը գտնվում է երկարատև պատերազմական գոտում: Հանրապետության թշնամիներն են հանդիսանում Ադրվեջանը և Թուրքիան, որոնք չեն ցանկանում վերադարձնել հայկական գրավված հողերը և ստեղծում են մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և ճանապարհային արգելափակումներ, որպեսզի Հայաստանում լինի քաոս և աղքատություն: Հայաստանը ընդգրկված է աշխարհում գոյություն ունեցեցող, ճանաչված, մարդասիրական ռազմական, տնտեսական, քաղաքական  կազմակերպությունների մեջ՝ որպես լիիրավ անդամ:

The internet in my life

I can truly say that I can’t live without the internet because the Internet teached me a lot of things I can communicate with close friends and family members from all around the world. I think if there was no internet I wouldn’t know about the world it’s such an easy access to the world and what’s going on what’s the hottest trend and you can even know what’s going on in space so basically the internet is amazing but the internet is very powerful people can use social media platforms for good and for bad I suggest staying in the good side off the internet. And the good thing about the internet is that you can learn about other countries, cultures… and even try to be in contact with your favorite celebs and see what they’re up to.

Շիզոֆրենիա

Շիզոֆրենիան մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ ընթացող ծանր քրոնիկ հոգեկան խանգարում է:

Շիզոֆրենիան դասվում է փսիխոզների խմբին՝ հիվանդություններ կամ վիճակներ, որոնք ընթանում են իրականության աղճատված ընկալմամբ: Հիվանդությունն ազդում է մարդկանց մտածողության, ընկալումների, վերաբերմունքի և վարքագծերի վրա՝ բերելով առօրյա կենսագործունեության կոպիտ խանգարումների: Արդյունքում հիվանդը ունենում է խնդիրներ ամենուրեք՝ աշխատավայրում, դպրոցում, այլ մարդկանց հետ շփումներում և ընտանիքում:

Գրականություն

Կարդում ենք Համո Սահյանի բանաստեղծությունները։ «Անունդ տալիս» , «Ուր որ նայում եմ», «Իմ քարափներն ու ես» , քո ընտրությամբ։

Ընտրիր այն բառերը, որ հաճախ ես տեսնում Համո Սահյանի բանաստեղծությունների մեջ։

Քարեր, ժայռեր, երկիր

Տպավորությունդ գրիր Սահյանի բանաստեղծությունների մասին. ինչն է շատ հիշում, ինչպե՞ս է նկտարագրում, ի՞նչ զգացում ես ունենում կարդալով և այլն։

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները…

Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան… Ասմունքողների սիրած բանաստեղծն է… Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել… Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը… թեթև ու վստահ տանում են իրենց բեռը… Խոսքի վարպետը գիտե իր գործը… Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն…

Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…

Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում…
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում

05.06.2019

Հայոց լեզու

Մեջբերվող ուղղակի խոսք։ Վերածումը անուղղակիի։ Մեջբերվող խոսքի ու հեղինակի խոսքի շարադասությունն ու կետադրությունը։

Առաջադրանքներ

  1. Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
  • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  • –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  • –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  • –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  • Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,-եկավ դևն ու հարցրեց.

—Արքա,-եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,-տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ եկավ ու ասաց.

—Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,-ասում է տեսնելով հյուրերին՝ ընդառաջ է գալով,-բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

Երբ մեք հանդիպեցինք, ընկերս ասաց.

—Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում:

—Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա,-ընկերս ասաց, երբ մեք

հանդիպեցինք,-որ քույրդ սովորում է մեր դպրոցում:

Անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը.

—Տեսնում եմ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

—Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,-անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը

Խոնարհվելով շշնջաց որդին.

—Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

—Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,-Խոնարհվելով շշնջաց որդին:

Արիստոտելն ասում է իր աշակերտներին

—Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

—Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,-ասում է Արիստոտելն իր աշակերտներին:

Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,-Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով ասաց.

—Էհ, չգիտեմ, որդիս,-ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դրելով և գլուխը տարուբերելով,-հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ:

—Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,-ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում:

—Ընչացքդ արդեն սևացել է,-ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում,-տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք:

Սահակը հարցրեց ծերունուն.

Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն:

—Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,-տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.

—Ինչո՞ւ եք մնում քաղաքում,-քարտուղարը տեսնելով տնօրենին հարցրեց,-չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,-ասաց ինձ ծերուկը վեր կենալով տեղից:

— Դու, սիրելի՛ս,-ասաց ինձ ծերուկը վեր կենալով տեղից,-լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

05.06.2019

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է,խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշեսի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են  արքային՝Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

2. Գտիր և ընդգծիր երկու դերբայական դարձված։

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։

Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և  վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։

3. Գտիր որոշչի երեք օրինակ և ընդգծիր իր որոշյալի հետ։

մեծաքանակ զորքերով

այպանելի գծերը

խորամանկ դիվանագետ

Ընդգծիր երեք բաղադրյալ ստորոգյալ։

ուխտադրուժ էր

արնախում էր

լեփ-լեցուն էր

Գտիր և ընդգծիր հատկացուցիչները։

իր զորքերով

զորքերի մնացորդներով

նրա հաջորդներին

6. Բառարանից գտիր այպանելի, ճողոպրել, վեհանձնություն բառերի բացատրությունը։

այպանելի – պախարակելի, ամոթալի

ճողոպրել – մազապուրծ լինել, հազիվ ազատվել

վեհանձնություն – մեծահոգություն, ասպետականություն

7. Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։  նախադասության ստորոգյալները ձևաբանական վերլուծյության ենթարկիր (ինչ խոսքի մաս են, ինչ հատկանիշներ ունեն)։

լիներ – դիմավոր բայ, ըղձական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, չեզոք բայ

կհասցներ — դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, ներգործական բայ, ածանցավոր (ցն)

կջախջախեր — դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում, ներգործական բայ

8. Այդ, մի, ամբողջ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

այդ – ցուցական դերանուն

մի – անորոշ դերանուն

ամբողջ – որոշյալ դերանուն